ԱԼԺԻՐՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ՄԱԿ-Ի 10<br /> ԱՇԽԱՏԱԿԻՑ<br />


ԱԼԺԻՐՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ՄԱԿ-Ի 10
ԱՇԽԱՏԱԿԻՑ

  • 12-12-2007 16:37:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ալժիրում ահաբեկության հետեւանքով զոհվել են ՄԱԿ-ի 10 աշխատակիցներ, եւս չորսը համարվում են անհետ կորած: Դա Միավորված ազգերի կենտրոնակայանում, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Օկաբեն: Պայթյունից Ալժիրի մայրաքաղաքում ավերվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչությունը, իսկ կից գտնվող ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչության շենքը` լրջորեն վնասվել: Ալժիրում ՄԱԿ-ի տարբեր հաստատությունների ներկայացուցչություններում մինչեւ ահաբեկությունը աշխատում էին կազմակերպության 134 աշխատակիցներ` 19 միջազգային եւ 115 տեղացիներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play