ՀԱՄԱՍ-Ը ԱՄՆ-ԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ<br />


ՀԱՄԱՍ-Ը ԱՄՆ-ԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

  • 10-12-2007 20:40:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը բաց նամակ է հղել ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին` երկխոսության կոչ անելով: Այն ստորագրել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Յուսեֆը: Ինչպես հայտնել է «Ջերուզալեմ պոստ» թերթը, Յուսեֆը ուղերձի բովանդակությունը «մանրամասներով» համաձայնեցրել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ: Նամակում ասվում է, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտին «հարկ էր նոր լուծումներ փնտրել, փոխանակ հին կարծրատիպներից կառչելու»: Յուսեֆը նշել է նաեւ, որ նույնիսկ Արեւմուտքում ձայներ են հնչում ՀԱՄԱՍ-ի նկատմամբ Վաշինգտոնի անհեռատես քաղաքականության մասին: Ընդ որում նա ընդգծել է. «Մենք ձեզնից չենք խնդրում ճանաչում: Մենք օրինականորեն հաղթել ենք գրավյալ տարածքների ընտրություններում: Անգամ արդարության սեփական զգացումից ելնելով դուք պարտավոր եք հաշվի նստել հակամարտության բոլոր կողմերի հետ»: Պաղեստինյան ժողովուրդը, նախ եւ առաջ Գազայի հատվածի 1,3 մլն բնակիչները, ընդգծել է Յուսեֆը, «պատժվեց միայն նրա համար, որ անցկացրեց ազնիվ եւ արդար ընտրություններ եւ կողմ քվեարկեց ՀԱՄԱՍ-ին»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play