ԴԱՂՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ<br />


ԴԱՂՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

  • 10-12-2007 17:20:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄԱԽԱՉԿԱԼԱ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դաղստանում այսօր գիշեր անհայտ անձանց կողմից սպանվել է հանրապետության Ժողովրդական ժողովի 33-ամյա պատգամավոր Գազիմագոմեդ Մագոմեդովը: Ինչպես հայտնել են հանարապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչները, Մագոմեդովը սպանվել է իր տանը` հանրապետության Ունցուկուլյան շրջանի Գիմրի բնակավայրում: Կեսգիշերից հետո անհայտ անձինք պատգամավորին դուրս են կանչել եւ դիմահար նրա վրա կրակել ատրճանակից: Պատգամավորի վրա արձակվել է չորս կրակոց, այդ թվում` մեկը գլխին:
Նոյյան տապան  -   Միջազգային