96 ՉԻՆ ՀԱՆՔԱՓՈՐՆԵՐ ԶՈՀՎԵԼ ԵՆ ԱԾԽԱՀԱՆՔՈՒՄ ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ<br /> ՀԵՏԵՎԱՆՔՈՎ<br />


96 ՉԻՆ ՀԱՆՔԱՓՈՐՆԵՐ ԶՈՀՎԵԼ ԵՆ ԱԾԽԱՀԱՆՔՈՒՄ ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ
ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

  • 06-12-2007 17:30:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հյուսիսային Չինաստանի Շանսի նահանգի ածխահանքում տեղի ունեցած գազի պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 96 մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ի առավոտյան: Փրկարարներին հաջողվել է ածխահանքից կենդանի դուրս բերել 15 հանքափորների: Ընդամենը, պայթյունի պահին, հանքահորում, նախնական տվյալներով, եղել է 111 մարդ: Նշվում է, որ պայթյունի պատճառները պարզելու համար սկսված հետաքննության շրջանակում ձերբակալվել են հանքահորի տնօրենը եւ մի շարք այլ պատասխանատու աշխատողներ: Իսկ ձեռնարկության բանկային հաշիվները գտնվում են կալանքի տակ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play