ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԵՐԹԻ ԳՈՐԾՈՎ ՏՈՒԺՈՂ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ 7 ՈՍՏԻԿԱՆՆԵՐ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԵՐԹԻ ԳՈՐԾՈՎ ՏՈՒԺՈՂ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ 7 ՈՍՏԻԿԱՆՆԵՐ

  • 05-12-2007 15:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 23-ի երթի գործով տուժող են ճանաչվել ոստիկանության 7 աշխատակիցներ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից: Այլ անձանց եւս տուժող ճանաչելու հարցը կորոշվի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: Մասնավորապես, դեռեւս չի ստացվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի որդու` Տիգրան Մակեյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ի ընդդիմության հանրահավաքի մասին իրազեկելու նպատակով հոկտեմբերի 23-ին անցկացված երթի ընթացքում ընդհարում էր տեղի ունեցել ոստիկանության եւ երթի մասնակիցների միջեւ, ոստիկանության կողմից քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Գործով որպես մեղադրյալներ ներգրավվել են «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիրներ Նիկոլ Փաշինյանը եւ Շողեր Մաթեւոսյանը, Պետրոս Մակեյանը եւ նրա որդիներ Տիգրան եւ Կարեն Մակեյանները:
Նոյյան տապան  -   Հասարակություն