ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ<br /> ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 16 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ<br />


ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ
ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 16 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

  • 30-11-2007 20:22:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինական դատարանը այսօր 16 տարվա ազատազրկման է դատապարտել երկրի ամենահարուստ ձեռներեցներից մեկին կոռուպցիայի մեղադրանքով: Չժոու Չժենիի կարողությունը գնահատվում է 320 մլն. դոլար: Ըստ «Ֆորբս» հանդեսի վարկածի, նա ՉԺՀ առավել հաջողակ մարդկանց ցուցակում զբաղեցնում էր 11-րդ հորիզոնականը: Նա ձերբակալվել էր անցած տարի Շանհայի սոցիալական ապահովագրության ֆոնդից միջոցների հափշտակության աղմկահարույց գործի կապակցությամբ, որտեղ գլխավոր դերակատարը այդ մեգապոլիսի կուսակցական արդեն նախկին քարտուղար Չեն Լյանյույն էր: Ներկայումս քննությունը շարունակվում է. հայտնի է, որ ընդհանուր առմամբ կոռուպցիային մեղսակից են եղել մի քանի տասնյակ խոշոր ընկերություններ: Սակայն այդ սկանդալի գլխավոր դերակատարի դատավարությունը դեռ չի սկսվել: 45-ամյա Չժոու Չժենին գլխավորում էր «Նունկայ դեւելոփմենթ գրուփ» ընկերությունը, որը գործում էր անշարժ գույքի ասպարեզում:
Նոյյան տապան  -   Միջազգային