ՌՈՒՍԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ 2010<br /> ԹՎԱԿԱՆԻՆ ԱՎԵԼՈՐԴ ԿԼԻՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ<br />


ՌՈՒՍԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ 2010
ԹՎԱԿԱՆԻՆ ԱՎԵԼՈՐԴ ԿԼԻՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

  • 27-11-2007 19:49:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի բուհերը մինչեւ 2010 թվականը աշխատանքի շուկա «կմատակարարեն» բարձրագույն կրթությամբ ավելցուկային թվով մասնագետներ: Եվ նրանցից յուրաքանչյուր երկրորդը ավելորդ կլինի, քանի որ հիմնականում աճում է միջին եւ տարրական մասնագիտական կրթություն ունեցող մասնագետների պահանջմունքը: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտնել են Ռուսաստանի կրթության գործակալությունում: «Ներկայումս բարձրագույն կրթության համակարգը ապահովում է մասնագետների պատրաստումը 60 տոկոսով, մինչդեռ տնտեսության ճյուղերի բարձրագույն կրթությամբ մասնագետների պահանջմունքի կառուցվածքը կազմում է ընդամենը 35 տոկոս»,- նշել են կրթության գործակալությունում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play