ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՆԵՐԿԱ ԿԳՏՆՎԵՆ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ<br /> ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ<br />


ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՆԵՐԿԱ ԿԳՏՆՎԵՆ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

  • 27-11-2007 18:25:00   | Պորտուգալիա  |  Միջազգային
ԼԻՍԱԲՈՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ դիտորդները ներկա կգտնվեն Ռուսաստանի Պետական դումայի ընտրություններին: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ, կառավարող Սոցիալիստական կուսակցությունից Պորտուգալիայի խորհրդարանի անդամ Ժոաու Սոարեշը: Ինչպես ընդգծել է պորտուգալացի քաղաքական գործիչը, ԵԱՀԿ դիտորդների մասնակցության կասկածները ծագեցին այն «խառնաշփոթի» առնչությամբ, որ առաջացրել էր ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ հայտարարությունը: «ԺՀՄԻԳ-ը իրավունք չունի հայտարարելու, թե ԵԱՀԿ-ն չի դիտարկելու ընտրությունները»,- շեշտել է Ժոաու Սոարեշը: Նա հիշեցրել է, որ գրասենյակի հայտարարությունը, որի խնդիրը սոսկ մամուլի ազատության մակարդակի գնահատման մասնավոր խնդիրն է, արդեն դատապարտել է ԵԱՀԿ-ում նախագահող Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play