ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ԴՈՒՐԲԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ<br /> ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ 2010Թ. ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ԴՈՒՐԲԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ
ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ 2010Թ. ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 22-11-2007 16:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 25-ին հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում տեղի կունենա աշխարհի 2010թ-ի գավաթի խաղարկության որակավորման փուլի խմբային մրցաշարի վիճակահանությունը: Ֆուտբոլի պատմությունում աշխարհի առաջնությունն առաջին անգամ տեղի կունենա Աֆրիկայում: Կազմակերպիչ երկիր Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը միանգամից կխաղա եզրափակիչում: Կխաղարկվի 31 ուղեգիր: ՖԻՖԱ-ի որոշմամբ Եվրոպային (53 երկիր) կտրվի 13, Հարավային Ամերիկային (10 երկիր)` 4 կամ 5, Կոնկակաֆին (Կարիբյան ավազանի երկրներ, 35 երկիր)` 3 կամ 4, Ասիային (43 երկիր)` 4 կամ 5, Աֆրիկային (53 երկիր)` 6 եւ Օվկիանիային (10 երկիր)` 1 ուղեգիր: ՈւԵՖԱ-ի անդամ 53 երկրները կբաժանվեն 9 խմբի: 8-ում կընդգրկվեն 6-ական, իսկ 1-ում` 5 թիմեր: Վիճակահանության զամբյուղները կազմելու համար ՖԻՖԱ-ն առաջնորդվելու է ազգային հավաքականների դասակարգման ցանկով: Այդ պատճառով նույնիսկ 2 օրով հետաձգվեց վարկանիշային նոր ցուցակի հրապարակումը:
Նոյյան տապան  -   Սպորտ