ՀԱՅ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ ՆԵՐԿՅԱՑՎԵՑ ԱԳԱՊԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ «ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀՆԵՐԻ<br /> ՄԻՋԵՎ ՏԱՐՈՒԲԵՐՎՈՂ ՀՈԳՈՒ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ<br /> ԺՈՂՈՎԱԾՈՒՆ<br />


ՀԱՅ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ ՆԵՐԿՅԱՑՎԵՑ ԱԳԱՊԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ «ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀՆԵՐԻ
ՄԻՋԵՎ ՏԱՐՈՒԲԵՐՎՈՂ ՀՈԳՈՒ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

  • 20-10-2004 18:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ագապի Մկրտչյանի բանաստեղծություններում ընթերցողը տեսնում է իր բնօրրանից վաղուց հեռացած եւ օտարության մեջ այդպես էլ հոգեկան անդորր չգտած մարդու դրաման»: «Քաղվածք տարագրի կյանքից» ժողովածուի հայերեն թարգմանության հոկտեմբերի 20-ի շնորհանդեսին այսպես բնորոշեց գրքում զետեղված բանաստեղծությունների թեմատիկան Հայաստանի գրողների միության քարտուղար Դավիթ Մուրադյանը: Նրա գնահատմամբ, գերմանաբնակ բանաստեղծուհին ներկայացնում է մի լիրիկական քաղվածք երկու աշխարհների միջեւ տարուբերվող հոգու կենսագրությունից, իսկ նրա բանաստեղծական անկեղծությունը դառնում է ընթերցողների եւ հեղինակի հանդիպման ամենակարեւոր նախապայմանը: Ժողովածուի թարգմանիչ Սամվել Կոսյանի ընկալմամբ, Ա.Մկրտչյանի բանաստեղծությունները հիշեցնում են գրաֆիկական աշխատանքներ. «Նրա պոեզիայում բացակայում են ածականները, քանի որ ինքն ասելիք ունի, եւ գրաֆիկական սեղմությամբ ու պարզությամբ կարողանում է ներկայացնել իր աշխարհը»: Բանաստեղծուհու խոսքերով, օտարության մեջ մարդու երազներն ու սերը կիսվում են. «Կիսվում ես նաեւ դու որպես մարդ, բայց մի բան չի կիսվում երբեք` դա Հայրենիքն է: Իմ բանաստեղծությունները կլինեն դերձակի այն ասեղը, որը կկարի երկու կեսերը»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play