ԿԱՊԱՆՑԻ ՊԱՏԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ 2-ԱԿԱՆ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ
ՆՎԱՃԵՑԻՆ 37-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ
22-09-2004 17:38:00 | Հայաստան | Սպորտ
ԿԱՊԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 8-18-ը
Թեհրանում անցկացվեցին 37-րդ Համահայկական խաղերը, որին
մասնակցեցին նաեւ Կապանի ատլետիկայի մասնագիտացված մակապատանեկան
մարզադպրոցի սաները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց
մարզադպրոցի տնօրեն Ս.Ղազարյանը, պատանի թեթեւատլետ Էրիկ
Նուրիջանյանը հեռացատկում եւ եռացատկում նվաճեց Համահայկական
խաղերի չեմպիոնի կոչումը: Մարզադպրոցի մեկ այլ սան Մխիթար Դավթյանը
նույն մարզաձեւերում գրավեց երկրորդ տեղը: Այսպիսով, Կապանի
ատլետները նվաճեցին համահայկական խաղերի երկու ոսկե եւ երկու
արծաթե մեդալներ: