ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԶԱԼԻ ԳԱՎԱԹԻ ՔԱՌՈՐԴ ԵՉՐԱՓԱԿԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ<br /> ԿԿԱՅԱՆԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՎ 18-ԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԶԱԼԻ ԳԱՎԱԹԻ ՔԱՌՈՐԴ ԵՉՐԱՓԱԿԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
ԿԿԱՅԱՆԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՎ 18-ԻՆ

  • 14-09-2004 10:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 15-ին եւ 18-ին կկայանան Հայաստանի ֆուտզալի 2004թ.-ի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղերը: Քառորդ եզրափակիչում կհանդիպեն «Ադանա» (Երեւան) - «Փյունիկ» (Երեւան), «Պոլիտեխնիկ» (Երեւան) - «Գյումրի» (Գյումրի), «Թալ-Գրիգ» (Երեւան) - «Սպիտակ տնակ» (Երեւան), «Մալաթիա» (Երեւան) - «Ցալկուտ» (Վանաձոր) զույգերը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, կիսաեզրափակիչ հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 22-ին եւ 26-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը` հոկտեմբերի 1-ին «Դինամո» մարզադահլիճում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play