ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ 22 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ
11-08-2004 18:36:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ազգային
հավաքականը օգոստոսի 18-ին Սկոպիեում կանցկացնի ֆուտբոլի 2006թ.-ի
աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի իր 1-ին հանդիպումը
Մակեդոնիայի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, ֆրանսիացի
Բեռնար Կազոնին թիմում ընդգրկել է 22 ֆուտբոլիստների: Նրանցից 2-ը
դարպասապահներ են, 7-ը` պաշտպաններ, 8-ը` կիսապաշտպաններ, 5-ը`
հարձակվողներ: 9-ը հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում,
մնացած 13-ը` արտասահմանյան տարբեր երկրներում:
Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպման նախապատրաստությունը
Հայաստանի ընտրանին կսկսի օգոստոսի 14-ից: