Ադրբեջանի ԱԳՆ-ը կկիռարի համապատասխան պատժամիջոցներ սլովակ լրագրող Անդրեյ Բանի նկատմամբ


Ադրբեջանի ԱԳՆ-ը կկիռարի համապատասխան պատժամիջոցներ սլովակ լրագրող Անդրեյ Բանի նկատմամբ

  • 07-06-2011 15:15:38   | Սլովակիա  |  Քաղաքական
Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլհան Պոլուխովը հայտարարել է, որ «Ադրբեջանի ԱԳՆ-ը հետաքննում է սլովակ լրագրող Անդրեյ Բանի ադրբեջանական օկուպացված տարածքներ այցի շուրջ տեղեկատվությունը»: Համաձայն այդ հայտարարության, կախված հետաքննության արդյունքներից Ադրբեջանի ԱԳՆ-ը կկիռարի համապատասխան պատժամիջոցներ Անդրեյ Բանի նկատմամբ: Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել սլովակ հայտնի լրագրողի հետ եւ հարցրել է, թե. «չի՞ վախենում նա Ադրբեջանի ԱԳՆ-ի հնարավոր պատժամիջոցներից»: Ա. Բանը պատասխանել է, որ «եթե անկախ լրագրողի նկատմամբ այդպիսի փորձեր արվեն, ապա դա կհաստատի Ադրբեջանում լրագրողների ազատության, ավելի ճիշտ, ազատության սահմանափակումների մասին մեր պատկերացումը»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play