Հունաստանը պետական ծախսերը կկրճատի եւս երկու մլրդ եվրոյով


Հունաստանը պետական ծախսերը կկրճատի եւս երկու մլրդ եվրոյով

  • 12-09-2011 09:49:36   | Հունաստան  |  Տնտեսություն

Հունաստանի կառավությունը կիրակի հայտարարել է պետական ծախսերը եւս երկու միլիարդ եվրոյով նվազեցնելու մասին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Ինչպես հայտնել է երկրի ֆինանանսների նախարար Էվանգելոս Բենիզելոսը կրճատումը անհրաժեշտ է, որպեսզի Աթենքը կարողանա կատարել իր պարտականությունները միջազգային վարկատուների առաջ: Եվրամիության անդամ Օլլին Ռենը հաղորդել է, որ ԵՄ-ի փորձագետները կրկին մեկնում են Աթենք` պայմանորվելու Հունաստանին նոր վարկային տրանշ տրամադրելու պայմանների մասին: Նշենք, որ Հունաստանի Սալոնիկի հյուսիսային քաղաքում կիրակի ավելի քան 20 հազար մարդ մասնակցել է կոշտ տնտեսության դեմ ուղղված բողոքի ակցիային: Ոստիկանության հետ բախումների արդյունքում ձերբակալվել է ակցիայի ավելի քան 100 մասնակից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play