Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպել է Պոլսի «Դալար» երգի ու պարի խմբի հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպել է Պոլսի «Դալար» երգի ու պարի խմբի հետ

  • 19-09-2011 15:41:55   | Հայաստան  |  Մշակույթ
 Սեպտեմբերի 18-ին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պոլսից Հայաստան ժամանած Մխիթարյան սանուց միության «Դալար» երգի ու պարի խմբի անդամներին: Մխիթարյան սանուց միության անդամներից Դիանա Գամբարոսյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց երգի ու պարի խումբը եւ Հայաստանում գտնվելու ծրագիրը, իսկ խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Ջուլիա Մութլուն անդրադարձավ խմբի ստեղծմանը եւ ներկայիս գործունեությանը: Այնուհետեւ Նորին Սրբությունն ողջունեց պարախմբի առաջին այցը Հայրենիք` ուրախություն հայտնելով, որ առիթը պիտի ունենան մասնակից դառնալու նաեւ Հայրենիքի անկախության 20-ամյակին նվիրված տոնախմբություններին: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց խմբի անդամներին` պոլսահայության համայնքային կյանքում աշխուժություն մտցնելու եւ ազգային ավանդույթները նախանձախնդրորեն պահպանելու համար` հորդորելով նրանց շարունակել ապրել պոլսահայերին բնորոշ աստվածսիրության եւ ազգայնասիրության ոգով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ այս խմբի օրինակը կխանդավառի նաեւ Սփյուռքի այլ հայորդիներին` ամուր եւ անսասան պահելու ազգային մեր ավանդները:
Նոյյան տապան  -   Մշակույթ