Վրաստանում կայացավ «Հարյուր ու մեկ հայրենը» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը


Վրաստանում կայացավ «Հարյուր ու մեկ հայրենը» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը

  • 07-10-2011 15:04:09   | Վրաստան  |  Նոր գրքեր

Հոկտեմբերի 6-ին Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունում կայացավ Վրաստանի ճանաչված մշակութային գործիչ, թարգմանիչ եւ արձակագիր Գիվի Շահնազարի` հայ միջնադարյան բանաստեղծ Նահապետ Քուչակի «Հարյուր ու մեկ հայրենը» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, գիրքը ներկայացրել է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուան: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր