Օտարագիր հայ գրողների չորրորդ համաժողովի մասնակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Օտարագիր հայ գրողների չորրորդ համաժողովի մասնակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • 12-10-2011 12:52:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց Հայաստանի Գրողների միության նախաձեռնությամբ անցկացվող Օտարագիր հայ գրողների չորրորդ համաժողովի մասնակիցներին` առաջնորդությամբ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի: Արշակ Սրբազանը, ողջունելով տարբեր երկրներից ժամանած երեք տասնյակից ավելի գրողներին, նրանց փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարեմաղթանքներն ու օրհնությունը: Սրբազան Հայրն ուրախալի նկատեց այն հանգամանքը, որ արդեն ավանդույթ է դարձել Օտարագիր հայ գրողների համախմբումը Հայաստանում, որը նպաստում է գրողների փոխճանաչմանն ու շփմանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը նաեւ անդրադարձավ մտավորականի կարեւոր դերին ինչպես հայ ինքնության ճանաչման եւ պահպանման գործում, այնպես էլ այն բնութագրող բաղադրիչները անաղարտորեն ներկայացնելու առաքելության մեջ, ինչը հաճախ կասկածի տակ է դրվում մեր հասարակական կյանքի զարգացումներում: ?...Մտավորական լինելը ոչ թե ինչ-որ գործընթացի մեջ ներգրավված լինելն է, այլ կենսակերպ է, կենսակերպ` հոգեւոր-բարոյական արժեքների նկատմամբ հավատարմություն դրսեւորելու նախանձախնդրության մեջ?, - մասնավորապես իր խոսքում նշեց Արշակ Սրբազանը: Հայ գրողների անունից Լեւոն Անանյանն իր երախագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց ջերմ ընդունելության համար: Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի մամլո հաղորդագրութան, հանդիպման ընթացքում Սրբազանը պատասխանեց նաեւ հայ գրողներին հուզող հարցերին, որոնք առնչվում էին Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս գործունեությանը կրթական ոլորտում, աղանդավորական զանազան շարժումներին եւ հայ ժողովրդի հոգեւոր անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն