1920 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում կնքվել է Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիրը

  • -- ::   |   |  

1920 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում կնքվել է Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիրը` Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բ. Լեգրանի եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչներ Դրոյի եւ Համբարձում Տերտերյանի ստորագրությամբ: Հայաստանն հռչակվել է անկախ Սոցիալիստական Խորհրդային հանրապետություն: Խորհրդային Ռուսաստանը ՀՍԽՀ անվիճելի տարածքներ

էր ճանաչում Երեւանի նահանգն ամբողջությամբ, Կարսի նահանգի մի մասը, Զանգեզուրը, Ղազախի գավառի մի մասը եւ Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք մինչեւ 1920 թ. սեպտեմբերի 28-ը գտնվում էին Հայաստանի կազմում: Ռուսաստանը պարտավորվում էր ռազմական ուժեր կենտրոնացնել ՀՍԽՀ-ի պաշտպանության համար: Խորհրդային կողմը պարտավորվում էր նախկին գործունեության համար պատասխանատվության չենթարկել
հայկական բանակի հրամանատարական կազմին, ինչպես նաեւ չհալածել դաշնակցության եւ սոցիալիստական մյուս կուսակցությունների անդամներին: Հեղկոմի կազմի մեջ պետք է մտնեին 5 բոլշեւիկներ եւ 2 ձախ դաշնակցականներ: Մինչեւ Հեղկոմի ժամանումը, իշխանությունն անցնում էր բանակի հրամանատարությանը` Դրոյի գլխավորությամբ:

 

  -