Նոյեմբերի 25-ին ծնվել է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը

  • -- ::   |   |  

1957 թվականի նոյեմբերի 25-ին Կալիֆոռնիայի նահանգի Վայսիլիա ավանում ծնվել է ազգային հերոս Մոնթե Չարլզի Մելքոնյանը (Ավո): Նա ավարտել է Բերկլիի (Կալիֆոռնիա) համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության եւ հնագիտության բաժինը, որտեղ հիմնել է «Հայ ուսանողական միությունը»: 1980 թվականի մայիսից Մոնթե Մելքոնյանը եղել է Հայաստանի ազատագրության հայ

գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) գլխավոր ռազմական մարզիչ: 1990 թվականի հոկտեմբերից նա զինվորագրվել է Արցախի պաշտպանությանը, 1991 թ-ի սկզբին հիմնել է «Հայրենասիրականե ջոկատը», իսկ 1992 թ-ից Մոնթե Մելքոնյանը եղել է
Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար: Մելքոնյանը մասնակցել է ՀՀ Իջեւանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին: Ղեկավարել է Մարտունիի, Քելբաջարի, Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Ստացել է ՀՀ «Հայրենիք»,
ԼՂՀ «Ոսկե արծիվ», Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշաններ: 1994 թվականին Երեւանում ստեղծվել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը: Մելքոնյանի անունով է կոչվել ՀՀ ՊՆ ռազմական ուսումնարանը, 1997-ից Երեւանում գործում է Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանը, 1999 թվականից հրատարակվում է «Մոնթեական» թերթը: ԼՂՀ Մարտունի քաղաքում կանգնեցվել է նրա հուշարձանը:

  -