Նոյեմբերի 24-ին վախճանվել է հայ լեզվաբան Հարություն Ավգերյանը

  • -- ::   |   |  

1854 թվականի

նոյեմբերի 24-ին Վենետիկում վախճանվել է
հայ լեզվաբան, բառարանագիր, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հարություն Ավգերյանը: Նա ծնվել է 1774 թվականին Անկարայում: 1786 թվականին Ավգերյանը հաստատվել է Սբ. Ղազար կղզում եւ գրեթե ամբողջ կյանքն անցկացրել այնտեղ: Նա եղել է անգլիացի հռչակավոր բանաստեղծ Ջորջ Բայրոնի հայերենի ուսուցիչը, Բայրոնի հետ միասին կազմել է անգլերեն-հայերեն մի քերականություն: Նրա առաջին գործն է «Բառարան համառօտ ի գաղիականէ ի հայ», որը լույս է տեսել Վենետիկում 1812 թվականին: Հարություն Ավգերյանը հեղինակ է նաեւ մի շարք այլ աշխատությունների, ունի իտալերեն, ֆրանսերեն մի շարք տեղեկատու գրքույկներ Մխիթարյանների վանքի մասին:
  -