1999 թվականի նոյեմբերի 22-ին հայոց ցեղասպանություն վերապրած 84-ամյա Մարթին Մարությանը դատական հայց է ներկայացրել Նյու Յորքի Լայֆ ապահովագրական ընկերության դեմ՝
պահանջելով 3 միլիարդ դոլարի վնասի հատուցում տալ այն հայերին, որոնք, որպես Օսմանյան կայսրության հպատակ, ապահովագրական հաշիվ ունենալով այդ ընկերությունում, զոհ են գնացել երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանությանը: Մարթին Մարությանի իրավաբանն էր Վարդգես Եղիայանը: Հայկական ցեղասպանության այդ դատին դիմած եղեռնից վերապրող հայցվորների թիվն աստիճանաբար ավելանում է: