1823 թվականի նոյեմբերի 18-ին Կ.Պոլսում վախճանվել է պատմաբան Միքայել Չամչյանը: Պատմաբան, բանասեր Մ.
Չամչյանը ծնվել է 1738 թ.-ին Կոստանդնուպոլսում, սովորել Վենետիկի Մխիթարյանների ս.Ղազար վանքում` դառնալով այդ միաբանության ամենահմուտ անդամներից մեկը: Նա գրել է «Քերականութիւն հայկազեան լեզուի» եւ եռահատոր «Հայոց պատմություն» աշխատությունները: