1993 թ. դեկտեմբերի 29-ին վախճանվել է հայ կինոյի եւ թատրոնի մեծ վարպետ Մհեր Մկրտչյանը

  • -- ::   | Armenia  |  

Նշանավոր հայ դերասան , ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին:Նրա հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը` վանեցի:

Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ: 1945-46 թթ-ին սովորել է Մռավյանի անվան թատրոնին

կից ստուդիայում, ավարտելուց հետո 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ: Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն:

1953 թ.-ին նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորել Գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան):

1959 թ.-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրում է նկարահանվելու«01-99» կարճամետրաժ ֆիլմում:

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու
կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում: Այդ ամենը հիանալի դրսեւորվեց Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո «Նահապետ«), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում:



 

  -