1896թ. հունիսի 8 - Վանի ինքնապաշտպանության մասնակիցները եւ 1000 հայեր, ընդունելով դիմադրությունը դադարեցնելու, հաշտություն կնքելու եւ անարգել Պարսկաստան հեռանալու թուրքերի առաջարկը, Մ.Ավետիսյանի գլխավորությամբ դուրս
են եկել Վանից եւ շարժվել դեպի պարսկական սահմանը: Սակայն Ս.Բարդուղիմեոս վանքի մոտ նրանց վրա են հարձակվել թուրք-քրդական ուժերը եւ գրեթե բոլորին ոչնչացրել (փրկվել են մոտ երեք տասնյակ հայեր): Դրանից հետո թուրքերը Վանում եւ Վասպուրականի մյուս բնակավայրերում կոտորածներ են կազմակերպել, վանքերում ոչնչացրել հազարավոր ձեռագրեր: Վանի նահանգում ապանվել է ավելի քան 20 հազար հայ: