1945թ. - Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտը: Երկրորդ աշխարհամարտին եւ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է ավելի քան 600 000
հայ, որից 300 հազարը Հայաստանից, շուրջ 250 հազարը` ԽՍՀՄ այլ հանրապետություններից: Նրանցից 200 հազարը զոհվել են մարտերում: Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել 106 հայորդու (որոնցից մոտ 70 գեներալ) եւ ՀԽՍՀ 10 այլազգիների: Ավելի քան 7000 հայազգի զինվորներ պարգեւատրվել են շքանշաններով եւ մեդալներով: