1992-Գնդապետ Արկադի Տեր-Թադեւոսյանի եւ գեներալ Գուրգեն Դալիբալթայանի ղեկավարությամբ հայ ազատամարտիկների կողմից ազատագրվել է ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Շուշի
բերդ-քաղաքը: Շուշիի ազատագրումով Լեռնային Ղարաբաղի ինքապաշտպանական ուժերը Ստեփանակերտը փրկել են ամենօրյա ծանր ռմբահարումներից, ինչպես նաեւ ցամաքային ճանապարհ են հարթել դեպի Հայաստան: Մի քանի օր անց ինքնապաշտպանական ուժերը գրավել են նաեւ Լաչինը` լռեցնելով Ջանհասանի, Քյոսալարի եւ մի շարք այլ կրակակետեր: