1994թ. - Հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ հաստատվել է զինադադար


09-05-1994   |   |  

1994թ. - Հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ հաստատվել է զինադադար: Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի խորհուրդների խոսնակները ստորագրել են Արցախի պատերազմում արդեն բանակցված եւ Բիշկեքում (Ղրղզստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախն առաջին անգամ ճանաչվել է որպես առանձին քաղաքական եւ տարածքային միավոր:

News from Armenia and Diaspora - Noyan Tapan