Վախճանվել է հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը

  • -- ::   | Armenia  |  


1957 թ. - Վախճանվել է հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը: 

Ծնվել է 1887 թ.  փետրվարի 17-ին Աշտարակում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Պետերբուրգի համալսարանում. ավարտել նրա արևելյան լեզուների ֆակուլտետը. աշակերտել է Նիկողայոս Մառին։

 

Զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ նախ` Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա ԵՊՀ-ում (1921-ից)։ Եղել է ընդհանուր լեզվաբանության ամբիոնի
վարիչ, ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի դիրեկտոր (1950-1956)։ 1930-ին ստացել է պրոֆեսորի կոչում, 1942-ին` գիտության վաստակավոր գործչի կոչում, ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր անդամներից է, եղել է նրա հասարակագիտական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ունեցել է պատմաբանասիրական հետաքրքրություններ։
Հայերենի ծագման և ցեղակցության վերաբերյալ զարգացրել է այն տեսությունը, թե նրա մեջ առկա է երկու շերտ` հնդեվրոպական և տեղական, ընդ որում հիմնականը տեղական շերտն
է։ Տեղական ասելով նա հասկանում էր փոքրասիական և կովկասյան այն լեզվանստվածքը, որ, անվանի հայագետի կարծիքով, խոր արմատներ ունի հայերենում։
 
Իր մենագրություններում և բազմաթիվ հոդվածներում ուշագրավ դիտողություններ է արել տեսական լեզվաբանության, հայերենի զարգացման պատմության, հայժողովրդի կազմավորման ակունքների, նրա հնագույն լեզվաէթնիկական առնչությունների վերաբերյալ։
 
Վախճանվել է Երևանում։
  -