1999թ. ապրիլի 11-ին Գերմանիայի Դաշնության Հանրապետության Ֆրանկֆուրտ քաղաքում գործող թուրքական «Միություն ընդդեմ ցեղասպանության»կազմակերպությունը հատուկ նամակ է հղել Թուրքիայի Ազգային մեծ
ժողովին, Եվրամիության անդամ պետությունների խորհրդարաններին և մի շարք միջազգային կազմակերպություններին, կոչ անելով դատապարտել և ճանաչել օսմանյան «Միություն և առաջադիմություն» կուսակցության իշխանության տարիներին իրականացված հայոց ցեղասպանությունը:Նամակին կցվել է նաև Գերմանիայում բնակվող Թուրքիայի 11247 քաղաքացիների ստորագրությունները, որով պահանջվում էր Թուրքիայի կառավարությունից ճանաչել հայոց ցեղասպանությունը: