Armenia: A Photo Exhibition to Mark 150 Years of Worldwide Humanitarian Action


Լուսանկարների ցուցահանդես Հայաստանում՝ նվիրված 150-ամյա համաշխարհային մարդասիրական գործունեությանը

  • 13-12-2013 17:30:00   | Armenia  |  
ԿԽՄԿ, Երևան: Ս.թ. դեկտեմբերի 13-ին, ժամը 17.30-ին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նախաձեռնությամբ կբացվի լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժման 150 ամյակին: Ցուցահանդեսը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի 2-րդ հարկում: Այս միջոցառմամբ ԿԽՄԿ-ն նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել  մարդասիրական աջակցությանը և պաշտպանությանն ուղղված իր գործունեությանը՝ ի նպաստ միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Միջոցառմանը հրավիրված են ՀՀ կառավարության, դիվանագիտական կորպուսի, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համալսարանականներ և լրատվամիջոցներ: 
 
«ԿԽՄԿ-ի150-ամյա մարդասիրական գործունեությունը1863 - 2013թթ.» խորագրով այս ցուցահանդեսին կներկայացվեն թվով 55 պատմական և ժամանակակից լուսանկարներ, որոնք ընդգրկում են 1898թ.-ի իսպանաամերիկյան պատերազմը, 20-րդ դարի երկու Համաշխարհային պատերազմները, ինչպես նաև վերջին տասնամյակներին Աֆղանստանում, Սուդանում, Լիբիայում և Սիրիայում տեղի ունեցած զինված ընդհարումները: Հատուկ հավաքածուով կցուցադրվի ԿԽՄԿ-ի գործունեությունը Հայաստանում: Ցուցահանդեսը բաց է մինչև դեկտեմբերի 23-ը:
 
Իր գոյության ընթացքում ԿԽՄԿ-ն մշտապես ջանացել է օգնության ձեռք մեկնել զինված ընդհարումների և բռնության այլ իրավիճակների հետևանքներից տուժած անձանց: Ներկայումս ԿԽՄԿ-ն գործում է ավելի քան 90 երկրներում: Կազմակերպությանը երեք անգամ շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Զառա Ամատունի, ԿԽՄԿ Երևան, հեռ.՝ +374 10 297 415/16/17; +374 91 011 360
 
  -