An agreement will be signed between the Armenian office of the UN Development Programme and Oxfam /UK/ Armenia organization


Կստորագրվի համաձայնագիր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ Օքսֆամ /ՄԲ/ Հայաստան կազմակերպության միջեւ

  • 24-05-2011 10:00:00   |   |  

Մայիսի 24-ին, ժամը 10:00-ին ՄԱԿ-ի նիստերի դահլիճում (Պետրոս Ադամյան 14) տեղի կունենա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ Օքսֆամ /ՄԲ/ Հայաստան կազմակերպության միջեւ համաձայնագրի ստորագրում. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը եւ Օքսֆամ /ՄԲ/ Հայաստան կազմակերպությունը համատեղում են իրենց կազմակերպչական ջանքերն ու միջոցները, ուղղված Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի բնակիչների կենսապայմանների բարելավմանը եւ աղքատության նվազեցմանը:

Համաձայնագրի շրջանակներում ՄԱԶԾ-ի կողմից կհիմնադրվեն 17 ջերմատներ, որոնք Օքսֆամ /ՄԲ/ Հայաստան կազմակերպության աջակցությամբ կապահովվեն կաթիլային ոռոգման հնարավորություններով, շուկայական պահանջարկ ունեցող մշակաբույսերի սածիլներով եւ մատչելի վարկային ռեսուրսներով:

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչեւան եւ Օքսֆամ /ՄԲ/ Հայաստան կազմակերպության տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:

Հավելյալ տեղեկատվության համար դիմել`
Հովհաննես Սառաջյանին
ՄԱԶԾ հասարակայնության հետ կապերի պատասխանատու
հեռ: (374 10) 566073 (128)
էլ. փոստ: hovhannes.sarajyan@undp.org


  -