The presentation of www.baku.am website will take place in “Picasso Hall” of Congress Hotel


«Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի կունենա www.baku.am կայքէջի շնորհանդեսը

  • 23-02-2011 12:00:00   |   |  
Փետրվարի 23-ին` ժամը 12.00-ին, «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի կունենա www.baku.am կայքէջի շնորհանդեսը: Կայքի պատրաստումը նախաձեռնել եւ իրականացրել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Թանգարան-ինստիտուտը ներկայացնում է Բաքու քաղաքի հայ համայնքի հասարակական, մշակութային եւ գործարար կյանքը լուսաբանող իր բնույթով եզակի եռալեզու կայքէջը: Կայքէջում զետեղված հարյուրավոր լուսանկարներն ու փոստային բացիկները լուսաբանում են հայկական ընտանիքների, հայապատկան շենքերի, Բաքվում լույս տեսած հայկական մամուլի, գրահրատարակչության, գովազդային հայտարարությունների եւ Բաքու քաղաքում հայկական երբեմնի մշակութային ներկայության պատմությունը:
  -