In the frames of “Youth Engaged in Society” project the 7-th National Debate Championship will be held <br />


«Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակում անցկացվելու է թվով 7-րդ Բանավեճի հանրապետական մրցաշարը

  • 06-05-2011 12:00:00   |   |  
Մայիսի 6-ին, ժամը 12:00-ին Արմենիա Մարիոթ Հյուրանոցի Տիգրան Մեծ շքասրահում կկայանա Բանավեճի վերջին մրցույթը։

Բանավեճը կայանալու է «Ատոմակայանի շահագործումը Հայաստանի հանրապետությունում արդարացված է» թեմայով:

Բանավեճի ավարտից հետո կանցկացվի մրցանակաբաշխություն եւ փակման արարողությունը:

Ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպության, «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից, եւ համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» կողմից:

Ծրագիրը իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» դպրոցներում բանավեճի ակումբների ստեղծման ծրագրի շրջանակներում, ուր ընդգրկված են Հայաստանի յոթ մարզերի 13 քաղաքների 100 միջնակարգ դպրոցների աշակերտներ, որոնցում ստեղծվել եւ հաջողությամբ գործում են բանավեճի ակումբներ:


  -