<br /> В Международном пресс-центре «Новости»


«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երեւան-Մոսկվա մուլտիմեդիոն տեսակամուրջ` «Հայոց ցեղասպանություն. 96 տարի անց... » թեմայով

  • 19-04-2011 13:30:00   |   |  
Ապրիլի 19-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հայոց ցեղասպանություն. 96 տարի անց...» թեմայով Երեւան-Մոսկվա մուլտիմեդիոն տեսակամուրջ:

Միջոցառումը նվիրված է հայ ժողովրդի պատմության ամենամեծ ողբերգության 96-րդ տարելիցին: 1915 թ.-ի ապրիլի 24-ից սկսվել է Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Օսմանյան կայսրության այլ գավառների հայ բնակչության արտաքսումն ու զանգվածային ոչնչացումը, որը շարունակվել է մինչեւ 1923 թվականը: Այդ տարիների ընթացքում ոչնչացվել է միլիոնից ավել մարդ, ոչնչացվել են հազարավոր հայկական ձեռագրեր, քանդվել են հարյուրավոր պատմական եւ ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են հայ ժողովրդի սրբավայրերը: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է ազդեցիկ միջազգային կազմակերպությունների եւ աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում նաեւ Ռուսաստանի կողմից: Վերապրված ողբերգությունն արտացոլվել է հայ ժողովրդի կյանքի բոլոր ոլորտների վրա եւ մշտապես պահպանվել է պատմական հիշողության մեջ: Եվ այսօր

Ցեղասպանությունն անբուժելի վերք է հայ ժողովրդի հոգում: Բանավեճի ընթացքում անդրադարձ կկատարվի ինչպես պատմությանը, այնպես էլ այսօրվան, քանի որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պատմական, այլեւ ներկայի եւ ապագայի հարց է:

Երեւանից տեսակամուրջին կմասնակցեն`
- Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը,
- ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը
- Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն`
- Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի տնօրեն, ՌԴ հանրային պալատի անդամ Ալեքսանդր Բրոդը,
- Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի Քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը,
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը:
*-Մուլտիմեդիոն միջոցառումը նյուսմեյքերի եւ լսարանի միջեւ շփման նորարարական ձեւ է, որը ենթադրում է տարբեր նյութերի վիզուալ օգտագործում, որոնք թույլ են տալիս առավել ամբողջականորեն եւ բազմակողմանիորեն քննարկել ասուլիսի թեման: Մուլտիմեդիոն նյութերը նման միջոցառման ընթացքում նյուսմեյքերի պատմության մի մասն են եւ օգտագործվում են սրահում գտնվող լրագրողների կողմից, ինչպես նաեւ ցուցադրվում են կայքի օգտագործողներին օն-լայն հեռարձակման ընթացքում:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է` Երեւան, Վարդանանց 7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108):

Գայանե Հովհաննիսյան (մենեջեր)։
  -