Կստորագրվի փոխըմբռնման հուշագիր Հայաստանում սոցիալական բնակարանների զարգացման համար
14-04-2011 16:00:00 | |
Աապրիլի 14-ին, ժամը 16:00-ին ՄԱԿ-ի նիստերի դահլիճում` (Պետրոս Ադամյան 14) Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիան, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը եւ «Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ» կազմակերպությունը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանում սոցիալական բնակարանների զարգացման համար:
Միջոցառմանը կմասնակցեն Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիաի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչեւան, եւ «Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ» կազմակերպության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային համակարգող Մարի-Օդիլ Զանդերսը: