SPRING exhibition will open at Gallery One of the Cafesjian Center for the Arts


Կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գարնանային ցուցահանդեսը

  • 01-04-2011 18:00:00   |   |  
Ապրիլի 1-ին` ժամը 18.00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկ»-ում
կբացվի Գարնանային ցուցահանդեսը:

Կցուցադրվի Գեղարվեստական ապակեգործության նոր ընտրանի Ջերարդ. Լ. Գաֆէսճեան հավաքածուից՝ ստեղծված միջազգայնորեն մեծ ճանաչում վայելող ապակեգործների, այդ թվում չեխ Իվան Մարեշի, Յարոմիր Ռիբակի, Պավել Տրնկայի, Վլաստիմիլ Բերանեքի, Միլան Հանդլի, ամերիկացի Ջոն Կունի եւ Հերբ Բաբքոքի, սլովակ Յան Զորիչակի, շվեդ Բերտիլ Վալիենի կողմից:

Ցուցադրության գարնանային ոգին նոր հնչերանգ կստանա, երբ ապրիլի կեսին Այցելուների կենտրոնում տեղադրվի Զատիկի ծառը, որը կներկայացնի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Զատկական ծրագրի պատանի մասնակիցների աշխատանքները:
  -