Third Monitoring AIDS Pandemic Review in the Commonwealth of Independent States (CIS) “Functional Second Generation Surveillance System: new opportunities and challenges”


Կշարունակվեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ / ՁԻԱՀ միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի կազմակերպած քննարկումները

  • 24-02-2011 09:00:00   |   |  
Փետրվարի 24-ին, ժամը 9-17-ին, «Անի Պլազա» հյուրանոցում կշարունակվեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ / ՁԻԱՀ միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի կազմակերպած «ԱՊՀ երկրներում ՁԻԱՀ-ի պանդեմիայի մոնիտորինգի երրորդ վերանայում. «Երկրորդ սերնդի հսկման ֆունկցիոնալ համակարգ. նոր հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով քննարկումները:

Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկիստանից եւ Տաջիկիստանից ժամանած մասնակիցները Հայաստանի մասնակիցների հետ միասին կքննարկեն տարածաշրջանում ՄԻԱՎ / ՁԻԱՀ -ի ուսումնասիրության վստահելի համակարգերի ներդրման գործում առկա խնդիրները եւ բացերը, ինչպես նաեւ ՄԻԱՎ համաճարակի դեմ պայքարի արդյունավետ ուղիները:
  -