«Անի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա «Քաղաքացիական ակտիվություն. խնդիրներ եւ հաջողություններ» թեմայով քննարկում
21-02-2011 14:00:00 | |
Փետրվարի 21-ին` ժամը 14:00-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպում է «Քաղաքացիական ակտիվություն. խնդիրներ եւ հաջողություններ» թեմայով քննարկում:
Բանախոսներն են`
Քաղաքագետ, պատմաբան Միքայել Զոլյանը
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ, լրագրող Արմեն Հովհաննիսյանը
Թեղուտի պաշտպանության խմբի նախաձեռնող Մարիամ Սուխուդյանը
«Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքում փոփոխությունների դեմ նախաձեռնության անդամ Սերգեյ Սարգսյանը: