At the Ball Room of the Best Western Congress Hotel will take place a conference


«Կոնգրես» հյուրանոցի մեծ շքասրահում տեղի կունենա «ԶԼՄ-ները Հայաստանում. 2010թ.-ի անդրադարձները եւ 2011-ի միտումները» կոնֆերանսը

  • 27-01-2011 09:20:00   |   |  
Հունվարի 27-ին` ժամը 9:20-ից 14:00-ը, «Կոնգրես» հյուրանոցի մեծ շքասրահում տեղի կունենա «ԶԼՄ-ները Հայաստանում. 2010թ.-ի անդրադարձները եւ 2011-ի միտումները» կոնֆերանսը:

Կազմակերպիչը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն է (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն` համագործակցությամբ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ:

Քննարկմանը հրավիրված են պետական պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:

Մասնակցությունը հաստատելու եւ այլ տեղեկությունների համար կարող եք դիմել Տաթեւիկ Մելիքյանին` 53-38-62, 53-67-58 հեռախոսահամարներով կամ tatevik@osi.am էլ. փոստով:

9:20-9:40 Գրանցում

9:40-10:00 Բացման խոսք

Կարել Հոֆստրա, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ

Սիլվիա Զեհե, ԵԽ Գլխավոր քարտուղարի Հատուկ ներկայացուցիչ Հայաստանում

Լարիսա Մինասյան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն, Գործընկերության անդամ

Մաս 1

10:00-11:30 Օրենսդրական գործընթացները 2010թ եւ դրանց հետեւանքները

Քննարկման թեմաներ`

Թվայնացման գործընթացը Հայաստանում

Լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնություններ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային խորհրդի կողմից

Հաճախականությունների մրցույթ` օրենսդրություն եւ իրականություն

10:00-10:45 Զեկուցողներ`

Արմեն Տեր-Տաճատյան, իրավաբան, Հանրային խորհրդի անդամ

Մեսրոպ Հարությունյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ

Դր. Անդրեյ Ռիխտեր, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի տնօրեն, նույն համալսարանի տեղեկատվական իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս

Լեւոն Բարսեղյան` ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

10:45-11:30 Քննարկում

11:30-12:00 Սուրճի ընդմիջում


Մաս 2

12:00-13:30 Լրատվամիջոցները 2010թ-ին: Որո՞նք են միտումները:

Քննարկման թեմաներ`

Լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումները

Լրատվամիջոցների ազատությունը Հայաստանում

Խոսքի ազատությունը Հայաստանում եւ դրան առնչվող գործերի դատավարությունը եւ դատարանների որոշումների իրականացումը

12:00-12:45 Զեկուցողներ`

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Աննա Իսրայելյան, «Առավոտ» օրաթերթի լրագրող

Արտակ Զեյնալյան, ստրատեգիական դատավարության փորձագետ, իրավապաշտպան


12:45-13:30 Քննարկում

13:30-14:00 Ամփոփում

14:00- Ճաշ
  -