World Independent Youth Union and Cooperation for Development are holding an event to celebrate International Day of Disabled People at the Republican Pediatric Rehabilitation Center


Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում տեղի կունենա Հաշմանդամ մարդկանց համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

  • 03-12-2010 11:30:00   |   |  
«Համաշխարհային Անկախ Երիտասարդական Միավորում» եւ «Համագործակցություն Հանուն Զարգացման» կազմակերպությունները հրավիրում են մասնակցելու դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամ մարդկանց համաշխարհային օրը, ժամը 11:30-ին կայանալիք միջոցառմանը, որը տեղի կունենա Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում:

Միջոցառումն իրականացվում է «Կամավորության խթանում եւ հավասարակիցների ուսուցանում» ծրագրի շրջանակներում` Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան եւ Հայաստանում ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի (USAAA) աջակցությամբ:

Երեխաներին կողջունեն «Արեւներ» մանկական երգչախմբի երեխաները, Սիլվա Հակոբյանը եւ ուրիշներ, ինչպես նաեւ հեքիաթների հերոսներ, ծաղրածուներ: Միջոցառմանը ներկա կգտնվեն նաեւ հյուրեր ԱՄՆ դեսպանատնից, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գեւորգյանը:

Հասցե` Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն, Էջմիածնի հին խճուղի, 109 շենք

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ծրագրի համակարգող Սիրանուշ Յարմալոյանին (055) 24 44 78 հեռախոսահամարով:

  -