The discussion of the elaborated drafts of the Model Statute and Minimum Standards for the Special Schools will take place at Congress Hotel


Տեղի կունենա հատուկ դպրոցների օրինակելի կանոնադրության եւ խնամքի կազմակերպման չափորոշիչների նախագծերի հանրային քննարկում

  • 26-11-2010 14:00:00   |   |  
Նոյեմբերի 26-ին, ժամը 14:00-ին Կոնգրես հյուրանոցի «Փոքր» սրահում տեղի կունենա «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների իրավունքների խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպված կլոր սեղանը, որն ուղղված է հատուկ դպրոցների օրինակելի կանոնադրության եւ խնամքի կազմակերպման չափորոշիչների նախագծերի հանրային քննարկմանը:

Ծրագիրը ֆինանսավորվել է Համաշխարհային Բանկի Քաղաքացիական Հասարակության Հիմնադրամի կողմից, համաֆինանսավորվել է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի կողմից եւ իրականացվում է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է խթանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների իրավունքները` ստեղծելով առ այսօր գոյություն չունեցող հատուկ կրթության կազմակերպման չափորոշիչները եւ արդիականացնելով 2002 թ.-ից ի վեր չվերանայված եւ օրենսդրական դաշտին չհամապատասխանող` հատուկ կրթություն իրականացնող կազմակերպությունների օրինակելի կանոնադրության նմուշը:

Հավելյալ տեղեկությունների համար դիմել`

Նունե Բալյանին

Ծրագրի ղեկավար

Հեռ.` 0374 10 52 42 26

Ֆաքս` 0374 10 52 44 69

Էլ. հասցե` [email protected]
  -