The Civilitas Foundation cordially invites to a discussion on The Army and Society


Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է «Բանակ եւ հասարակություն» թեմայով քննարկման

  • 15-11-2010 13:00:00   |   |  
Նոյեմբերի 15-ին, ժամը 13:00-ին, Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է «Բանակ եւ հասարակություն» թեմայով քննարկման:

Բանախոսներն են`
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը

ՀՀ ՊՆ պաշտպանության քաղաքականության վարչության իրավաբանական բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ավետիսյանը

«Իմպուլս» ռադիոկայանի ծրագրերի տնօրեն, 2010-ին զորացրված նախկին զինվոր Գարեգին Խումարյանը

Քննարկմանը ներկա կլինեն նաեւ Պաշտպանության նախարարության այլ ներկայացուցիչներ, նախկին զինվորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:


Քննարկումը կվարի Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը

Ձեր մասնակցությունը հաստատեք 500119 հեռախոսահամարով:

  -