“Developing Commercial Arbitration in Armenia”


«Գոլդեն Թուլիփ Երեւան» հյուրանոցում անցկացվելու է «Առեւտրային արբիտրաժային ծառայությունների զարգացումը Հայաստանում» թեմայով հատուկ աշխատաժողով

  • 22-09-2010 10:00:00   |   |  
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Արբիտրաժային ծառայությունների ուժեղացում` տեխնիկական աջակցում» ծրագրի շրջանակներում եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հովանու ներքո, ծրագիրն իրականացնող Grigoryan & Partners իրավաբանական գրասենյակը եւ Միջազգային ու Համեմատական Իրավունքի Բրիտանական Ինստիտուտը կազմակերպում են «Առեւտրային Արբիտրաժային Ծառայությունների Զարգացումը Հայաստանում» հատուկ աշխատաժողով:

Աշխատաժողովի հիմնական նպատակն է վերլուծել արտասահմանյան լավագույն փորձը եւ առաջարկել առեւտրային արբիտրաժի զարգացման ուղիները Հայաստանի Հանրապետությունում:

Աշխատաժողովը տեղի է ունենալու 2010թ. սեպտեմբերի 22-ին Գոլդեն Թուլիփ Երեւան հյուրանոցում (Աբովյան փողոց) ժամը 10:00-ից մինչեւ ժամը 16:00:

Մասնակիցները ընդհանուր քանակը կազմելու է շուրջ 60 փորձագետ: Մասնակիցների թվում են հայտնի իրավաբաններ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից եւ Ֆրանսիայից:
Աշխատաժողովին ելույթ են ունենալու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ձ.Գ. Չարլզ Լոնսդեյլը, տարբեր պետական կառույցների, մասնավոր սեկտորի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլ անձինք:

Աշխատաժողովին հիմնական զեկույցներ են ներկայացնելու առեւտրային արբիտրաժի ականավոր մասնագետներ, ինչպիսիք են Բեյքեր ընդ ՄաքՔենզի (Baker & McKenzie) միջազգային իրավաբանական գրասենյակի արբիտրաժային խմբի համանախագահ պրն Գրանտ Հանեսյանը եւ Փարիզ II Պանթեոն-Ասաս համալսարանի պրոֆեսոր Կատրին Քեսեջյանը:

Աշխատաժողվի նպատակն է նպաստել առեւտրային արբիտրաժի բարեփոխումներին Հայաստանում` օրենսդրական փոփոխությունների եւ արբիտրաժի վերաբերյալ տեղեկատվություն տարածելու միջոցով:
  -