General Assembly of European Association for the Education of Adults and International Conference on Youth and Adults Education and Lifelong Learning will take place


Տեղի կունենա «Մեծահասակներ» կրթության եվրոպական ասոցիացիայի Գլխավոր համաժողովը եւ «Մասնագիտական կրթությունը եւ ուսումնառությունը մեծահասակների եւ երիտասարդների համար» միջազգային կոնֆերանսը

  • 16-06-2010 13:00:00   |   |  
2010 թվականի հունիսի 16-18 տեղի կունենա «Մեծահասակներ» կրթության եվրոպական ասոցիացիայի Գլխավոր համաժողովը եւ «Մասնագիտական կրթությունը եւ ուսումնառությունը մեծահասակների եւ երիտասարդների համար» միջազգային կոնֆերանսը: Միջոցառման բացումը տեղի կունենա 2010թ. հունիսի 16-ին, ժամը 13:00-ին Երեւանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում:

Միջոցառումների նախաձեռնող «Մեծահասակների կրթություն եւ ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ-ն (ՄԿՈՒՈԿԸ ՀԿ) նպատակ ունի համախմբել ոլորտի միջազգային եւ տեղական համագործակից կազմակերպություններին եւ մասնագետներին, քննարկել ոլորտի զարգացման ուղղությունները եւ երկարաժամկետ նպատակները, փոխանակել փորձը եւ քննարկել ձեռքբերումները այդ ասպարեզում:

Համաժողովի եւ միջազգային կոնֆերանսի համակազմակերպիչներն են.
ՀՀ ԿԳ նախարարությունը, Դվվ Ինթերնեյշնլը, Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիան, Բրիտանական Խորհուրդըեւ Եվրոպական կրթական հիմնադրամը:

Համաժողովի անցկացումը Երեւանում բացառիկ հնարավորություն է եվրոպական գործընկերների համար Հայաստանի բացահայտման, միջազգային գործընկերների հետ բազմակողմ համագործակցություն սկսելու կամ զարգացման համար: Սա հարմար առիթ է նաեւ Եվրոպային ծանոթացնելու հայաստանյան կրթական գործընթացներին եւ ստեղծելու ամուր խողովակ` ինֆորմացիայի եւ փորձի փոխանակման միջոցով երկարատեւ համընդհանուր գործակցության ապահովելու համար:

2010 թվ. հունիսի 16-18 Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի Գլխավոր համաժողովը զուգակցվում է «Մասնագիտական կրթությունը եւ ուսումնառությունը մեծահասակների եւ երիտասարդների համար» միջազգային գիտաժողովով: Այդ երկու միջոցառումներին ժամանելու են մոտ 80 օտարերկրացի Եվրոպայի եւ ԱՊՀ թվով 26 երկրից: Կազմկոմիտեն նախատեսում է ընդհանուր առմամբ միջոցառման 150 մասնակից Հայաստանից եւ արտերկրից:


  -