Ս.թ. հունիսի 9-10-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղական եւ արտասահմանյան տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ եւ գործարար այլ ոլորտների ընկերությունները կհամախմբվեն 3-րդ ամենամյա «DigiTec Business 2010» ֆորում-ցուցահանդեսի շրջանակներում: «Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրի ներքո անցկացվող ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել ՏՀՏ բոլոր այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են տնտեսության արդիականացման, բիզնեսի առօրյա խնդիրների լուծման համար:
Բացումը կիրականացվի ժամը 10:30-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: Բացմանը կմասնակցի ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջաթինդեր Չիման: