Երեւանի թիվ 190 դպրոցում /Բաբաջանյան 133/3/ տեղի կունենա «Եվրոպայի օր» խորագրով բաց դաս, որը կվարեն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՀ-ում Եվրոպական Միության խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն: