Տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի փակման համերգը
25-02-2020 19:00:00 | Armenia |
Փետրվարի 25-ին՝ ժամը 19.00‚ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի փակման երեկոն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Էդգար Հովհաննիսյանի‚ Երվանդ Երկանյանի‚ Ժիրայր Շահրիմանյանի‚ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից։