Հարգելի գործընկերներ, վաղը՝ հունիսի 16-ին՝ ժամը 15․00-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպելու է ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի:
Հանդիպման մեկնարկը (5-10 րոպե) կարող են նկարահանել օպերատորները, իսկ հանդիպման ավարտին` ժամը 15.45-ին, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը հայտարարությամբ հանդես կգա և կպատասխանի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։