Երևանում ելույթ կունենա «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր Գիլ Շահամը
23-10-2021 20:00:00 | Armenia |
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 20.00, Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար, «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր Գիլ Շահամը։
Նա ելույթ է ունեցել աշխարհի հեղինակավոր բեմերում, հանդես է եկել Բեռլինի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Բոսթոնի, Չիկագոյի, Փարիզի սիմֆոնիկ և շատ այլ հանրահայտ նվագախմբերի հետ։ Գիլ Շահամը նվագում է Ստրադիվարիուսի 1699թ․ «Կոմսուհի Պոլինյակ» ջութակը։